Իլոն Մասկը ԱՄՆ-ում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը «կեղծ» է անվանել


08:33 , 23 մայիս, 2020

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Bloomberg Businessweek հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ապրիլի կեսերից ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թվի հաշվարկներն անհուսալի են դարձել, քանի որ ընդհանուր վիճակագրության մեջ սկսել են ներառել կորոնավիրուսի նման ախտանիշներ ունեցող հիվանդներին:

«Ես կարծում եմ, որ վիճակագրությունը դարձել է անվստահելի, երբ նրանք սկսել են ցուցակում ներառել այն մարդկանց, որոնք կորոնավիրուսի թեստ չեն հանձնել, այլ պարզապես վարակի ախտանիշներ ունեն։ Վիճակագրությունը կեղծ է դարձել, հավանաբար, ապրիլի կեսերից»,- հայտարարել է Մասկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ