09:55 , 20 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Գիտնականները պնդում են, որ 2013 թ. հունիսն ամենաշոգ ամիսն էր մոլորակի վրա այն ժամանակից ի վեր, երբ սկսվել են ջերմաստիճանի դիտարկումները: Բոլոր մայրացամաքներում միջին ջերմաստիճանը կազմել է 16.14 աստիճան, ինչը 0.64-ով բարձր է նախորդ ռեկորդից:
Մեծ Բրիտանիայում շոգից արդեն 760 մարդ է մահացել, հիմնականում՝ տարեցներ: Երկրում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ջերմաստիճանը +35-ից բարձր է: Շատ շոգ է նաև Իսպանիայում և Ֆրանսիայում:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, շոգից տառապում են նաև ԱՄՆ արևելյան ափի բնակիչները: Նյու Յորքում +40 աստիճան են «խոստանում»: Իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: