Հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, այն նույն Աթանեսյանի, որը ժամանակին ընդդիմադիր գործիչ Փաշինյանի փաստաբանն է եղել, ու երևի, նրա կնոջ ու անչափահաս երեխաների ամենասպասված հյուրերից մեկը


21:27 , 22 մայիս, 2020

Համացանցը կրկին ցնցված է. այս անգամ հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա` կինը, անչափահաս երեխաները տանը: Հեղափոխության արժեքնե՜ր...: Մեղմ է ասված. իսկական Վերածննդի արժեքներ... Այն նույն Tigran Atanesyan-ի, որը ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, ու երևի, նրա կնոջ ու անչափահաս երեխաների ամենասպասված հյուրերից մեկը:

Հալալ է ձեզ, տղե՜րք: Դուք սրբություն չունե՛ք: Դուք, ինչպես ասվել է, մեռոնին թույն էլ կխառնեք:

Հ.Գ. Ոմանք խոսում են այն մասին, որ ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ, մեր ներքին կյանքը վերջին շրջանում հա ցնցվում է: Դրանում հազար ու մի հետք ու բացատրություններ են փնտրում: Ազնիվ չէ ուրիշ պատճառ փնտրել, տղե՜րք, աչքի տեսածը չտեսնելու տալու համար: Պատճառը մեկն է` ապիկար Նիկոլ Փաշինյան: