Երկրում սահուն հաստատվում է «բեսպրեդելի» մթնոլորտ, որի քաղաքական պատասխանատուն, անշուշտ, իշխանությունն է


21:12 , 22 մայիս, 2020

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: Անշնորհակալ զբաղմունք է զազրելի այս հանցագործության հեղինակներին կամ կազմակերպիչներին գուշակելը։ Սակայն մտահոգիչ է այն, որ երկրում սահուն հաստատվում է "բեսպրեդելի" մթնոլորտ, որի քաղաքական պատասխանատուն, անշուշտ, իշխանությունն է, որից էլ պահանջում եմ ձեռնարկել բոլոր միջոցները՝ կատարված հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար։ Իսկ առայժմ՝ իմ զորակցությունը հարգելի Տիգրան Աթանեսյանին։

Հ․գ-ցավոք, հետհեղափոխական Հայաստանում ձևավորվում է աղմկոտ հանցագործությունները չբացահայտելու կամ մեղավորներին չպատժելու տխուր մշակույթ։