Յութուբյան առաջին հայ փոքրիկ բլոգերները` Դավիթ և Մարիա Ավետիսյանները


17:27 , 22 մայիս, 2020
Այս օրերին, երբ համացանցը ողողված է բացասականով, մեզ շատ են պակասում դրական լիցքեր: Յութուբյան հարթակում մենք հանդիպեցինք շա՜տ պոզիտիվ և հետաքրքիր մի բլոգի, որտեղ փոքրիկ բլոգերները՝ Դավիթ և Մարիա Ավետիսյանները, կիսվում են իրենց առօրյայով, պատրաստում են նախաճաշ, խաղում են խաղեր և դրական լիցքեր փոխանցում ոչ միայն իրենց հասակակիցներին, այլ նաև մեծերին:
Blognews.am-ը որոշեց կապ հաստատել փոքրիկների մայրիկի՝ Անի Ավդալյանի հետ և ավելի մանրամասն տեղեկանալ պրոյեկտի և փոքրիկ բլոգերների մասին:
Անին մեզ հետ կիսվեց, որ միտքը ծագել է կարանտինի ընթացքում, և այս շրջանում միակ դրական բանը, որ կարելի էր մտածել, այս բլոգն էր:

https://www.youtube.com/watch?v=jYPaWXWvupU&fbclid=IwAR0zUxSFMFJBGNDbnmz0vBpKgsz7C4OYZpo6EAXBldt0fyj8aza9Gd-4XM4


 
«Քանի որ ես միշտ հրապարակում էի հատվածներ իմ փոքրիկների առօրյայից և ստանում էի դրական արձագանքներ, միտք ծագեց այդ ամենն ավելի պրոֆեսիոնալ ներկայացնելու և բացելու առանձին յութուբյան ալիք, որտեղ Դավթն ու Մարիան խաղում են, նախաճաշում են, կիսվում են փոքրիկ ուրախություններով: Քանի որ մանկապարտեզները և բոլոր մանկական ժամանցի վայրերը փակ էին, այսպես նաև փոքրիկների օրը լցրինք հետաքրքրությամբ: Դեռ ունենք երեք վլոգ, բայց դա անպայման շարունակական կլինի և կուրախացնի դիտորդներին»:



Նշենք նաև, որ 2,5-ամյա Մարիան և 4,5-ամյա Դավիթն արդեն մեծ ճանաչում ունեն համացանցում, ունեն երկրպագուներ, ովքեր հետևում են փոքրիկներին, սպասում են նոր վլոգների և նվերներ ուղարկում:
Կարելի է ասել, որ Դավիթն ու Մարիան առաջին յութուբյան հայ փոքրիկ բլոգերներն են, ովքեր, լինելով մանուկներ, ուրախացնում են և շատ դրական արձագանք ստանում դիտորդներից: Փոքրիկներին նույնպես դուր է գալիս կիսվել իրենց օրվա հետաքրքրություններով  և ամեն անգամ անհամբեր սպասում են, թե ե՞րբ են նկարելու նոր վլոգ:
Անին նշեց, որ դեռ շատ հետաքրքիր վլոգներ են սպասվում՝ պարային, ուսուցողական, ժամանցային, որոնցից ոչ մեկը սցենարով չէ, այլ հենց իրական հատվածներ են փոքրիկների առօրյայից:
Այնպես որ դուք նույնպես կարող եք հետևել փոքրիկների վլոգին և ձեր օրը լցնել դրականով: