Վրաստանը վարչապետ ունի, ով գլուխը կախ լո՜ւռ աշխատում է, իր քաղաքացիների կյանքի և առողջության մասին է մտածում


16:45 , 22 մայիս, 2020

Երբ Նիկոլ Փաշինյանն իր ցինիկ առողջապահության նախարարի հետ միասին ասում է, թե բա՝ Վրաստանի համեմատ մենք ավելի լավ վիճակում ենք, կամ մեր համակարգը ավելի արդյունավետ է աշխատում, արդեն չեմ զարմանում, որովհետև գիտեմ՝ բառիս բուն իմաստով սուտ է, բայց երբ հետաքրքրության համար ուսումնասիրում եմ մեր և հարևան Վրաստանի վիճակագրական տվյալները, քիչ է մնում՝ ամոթից գլուխս կախեմ:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արտակարգ դրության պայմաններում ՖԲ-յան «լայվ» և գրառում ընդհանրապես չի արել, մինչդեռ ժողվարչապետը 29 անգամ լայվ է մտել և 425 գրառում է արել: Նայում ես այս պատկերին և հասկանում, որ Վրաստանը վարչապետ ունի, ով գլուխը կախ, լո՜ւռ աշխատում է, իր քաղաքացիների կյանքի և առողջության մասին է մտածում:

Կորոնավիրուսի հետ կապված մայիսի 22-ի դրությամբ տվյալներն էլ ավելի են ամբողջացնում Նիկոլի և Արսենի ցինիկ, ոչ պրոֆեսիոնալ լինելը:

Վրաստանում վարակվել է 723 քաղաքացի և մահացել 12 քաղաքացի: Սրան զուգահեռ՝ վարակվածների աճ +2-ով և ոչ մի մահ: Հայաստանում ունենք 5928 վարակված, իսկ մահերի քանակը՝ 74: Սրան զուգահեռ՝ վարակվածների աճ՝ +322, իսկ մահացության աճը՝ +4:

Եթե այսքանից հետո էլ եք դուք հավատում Նիկոլին և իր ցինիկ նախարարին, ինձ ոչինչ չի մնում, քան տալ մեկ հարց՝ դուք ապուշ հո չե՞ք: