Երևանի թիվ 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով. այն անորոշ ժամկետով փակ կմնա


16:09 , 22 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Երևանի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել: Թեստի դրական պատասխանն այսօր է ստացել:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Համապատասխան աշխատանքներ են իրականացվել և պարզվել է կոնտակտավորների շրջանակը: Նրանք ինքնամեկուսացվել են»,- տեղեկացրեց նա:

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։