Ադրբեջանի ներսում մինչև օրս չի հանդարտվում Իրանի և Արցախի միջև Արաքսի վրա կառուցված հիդրոհանգույցների շուրջ բարձրացած աղմուկը


15:33 , 22 մայիս, 2020
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում մինչև օրս չի հանդարտվում Իրանի և Արցախի միջև Արաքսի վրա «Խուդաֆերին» և «Աղջկաբերդ» հիդրոհանգույցների շուրջ բարձրացած աղմուկը։

Ընդ որում, Բաքվի բռնապետի ընդդիմությունը հատկապես շեշտում է Իրանն Արցախին կապող նոր կամուրջների խնդիրը։

Քանի որ բուն տեղանքում չեմ եղել, որոշեցի օգտվել Google-ի քարտեզների ընձեռած հնարավորությունից։ Կարծես թե խոսքը կից պատկերապատճենում իմ կողմից կարմիր սլաքներով նշված կամուրջների մասին է։