Գիտնականները ստեղծել են արհեստական աչք, որը գերազանցում է մարդու բնական աչքին


20:30 , 22 մայիս, 2020

Հոնգկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել արհեստական աչք, որը գերազանցում է մարդու բնական աչքին և ունակ է տեսնելու անգամ մթության պայմաններում: Իմպլանտն իրենից ներկայացնում է մետաղալարերի խիտ զանգվածից պատրաստված գնդաձև առարկա: Մետաղալարերը զգայուն են լույսի նկատմամբ, այդ իսկ պատճառով աշխատում են որպես մարդկային ցանցաթաղանթի այլընտրանք: Գիտնականները կարողացել են մետաղալարերի այնպիսի զգայունություն ստեղծել, որ դրանք կարող են անգամ ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանել:

Սարքավորումը դեռևս լիովին պատրաստ չէ մարդու օրգանիզմում տեղադրվելու համար, և բոլոր տվյալները փոխանցում է համակարգչին: Այժմ գիտնականները փորձում են իրենց կողմից մշակված սարքավորումը վերածել լիարժեք ակնային պրոթեզի: Նախկինում նման փորձեր տեղի ունեցել են, հետևաբար այժմ դա նրանց համար, ամենայն հավանականությամբ, ավելի հեշտ կլինի: Համատեղելիության և սենսորների կառավարման առաջին թեստավորումն արդեն իրականացվել է:

Հնարավոր է՝ պրոթեզավորման նման բարձր մակարդակը կհանգեցնի մի շարք բարոյաէթիկական խնդիրների առաջացման, քանի որ հասարակության մի լայն զանգված կշտապի բնական օրգանները փոխարինել առավել կատարյալ սարքավորումներով: