Փակ ռեժիմով քննարկում են անցուկային արդարադատության հարցը. «Փաստ»


10:32 , 22 մայիս, 2020

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ իշխանությունը հրաժարվել է դատաիրավական ոլորտում վեթինգ անցկացնելու գաղափարից. գոնե այս փուլում այդ ուղղությամբ գրեթե բոլոր գործողությունների դադարեցման մասին օրերս հայտարարեց արդարադատության նախարարը։

Հայտնի է նաեւ, որ մինչեւ մյուս խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը գործող իշխանությունը մտադիր է խորհրդարանական ընտրությանը զուգահեռ անցկացնել նաեւ Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով գրեթե ամբողջությամբ կփոխվի մայր օրենքը. այդ առիթով արդեն գործում է ձեւավորված հանձնաժողով, որն ի դեպ աշխատում է նաեւ արտակարգ դրության պայմաններում։

Նախատեսված է, որ հանձնաժողովն իր աշխատանքները կառավարությանը կներկայացնի մինչեւ տարեվերջ, եւ մյուս տարվանից տեղի կունենան հանրային քննարկումներ ու տարբեր ձեւաչափերով մասնագիտական լսումներ։