Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած և գործարկած երկրներից ոչ մեկում երեխաների նկատմամբ բռնությունների թիվը չի նվազել, տեղի է ունեցել ճիշտ հակառակը


07:40 , 22 մայիս, 2020

2020 թվականի հունվարին երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման թեմայով սեմինարի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ Եվրոպայի տարածքում երեխաների և դեռահասների 1/4-ը՝ 204 միլիոնից մոտ 55 միլիոնն, ամեն տարի ենթարկվում է տարբեր տեսակի բռնության:

Նշվել էր, որ նրանց 1/3-ը հանդիսանում է հոգեբանական բռնության զոհ, մոտ 23 տոկոսը՝ ֆիզիկական բռնության զոհ, իսկ 9 տոկոսը՝ 4 միլիոնից ավել, սեռական բռնության զոհ: Տարեկան ավելի քան 700 անչափահաս էլ սպանության զոհ են դառնում: ԱՀԿ-ն նաև նշել էր, որ այս տվյալներն իրականում ավելի շատ են, քանի որ ոչ բոլոր դեպքերն են հայտնի դառնում:

Հիմա հարց․ այս տվյալներին նայելիս և Հայաստանի տվյալների հետ համեմատելիս, ո՞ր հասարակությունը պետք է երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման չափորոշիչներ մշակի և որպես հաջողված օրինակ տա այլ երկրներին՝ ԵՄ-ն, թե, օրինակ, Հայաստանը:

Ի դեպ, Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած և գործարկած երկրներից ոչ մեկում երեխաների նկատմամբ բռնությունների թիվը չի նվազել, տեղի է ունեցել ճիշտ հակառակը: