Իրանում 10 հազար բուժաշխատողի մոտ հայտնաբերվել է COVID-19. РИА Новости


04:26 , 22 մայիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ: Այս մասին հայտնում է РИА Новости – ն ՝ վկայակոչելով երկրի առողջապահության փոխնախարար Կասեմ Ջան Բաբային:

Ըստ նրա, որոշ բուժաշխատողներ մահացել են վարակից: Բաբային չի հստակեցրել, թե որքան բժիշկ է մահացել:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ Իրանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 126 949 դեպք: