Խնամք. Ձիթապտղի յուղի օգտագործման 5 եղանակ


07:02 , 20 հուլիս, 2013

Խնամք. Ձիթապտղի յուղի օգտագործման 5 եղանակ

Cosmo.am-ը գրում է.

 1.       Ձիթապտղի յուղի օգտագործումն արևային լոգանքներից հետո նպաստում է մաշկի փափկությանը, հանգստացնում է գրգռվածությունը և կանխարգելում է այրվածքների առաջացումը` այս ամենով հանդերձ մաշկին հաղորդելով գեղեցիկ ոսկեփայլ երանգ:

2.      Ձիթապտղի յուղի օգնությամբ կարելի է ստանալ մարմնի հիանալի սկրաբ. հարկավոր է խառնել 5 ճաշի գդալ շաքարավազ, 5 ճաշի գդալ ծովի աղ և 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:

3.      Մազերի ճյուղավորված ծայրերը վերացնելու համար օգտակար է 2 ձվով և 30 գր ձիթապտղի յուղով պատրաստված դիմակը, որը հարկավոր է թողնել մազերին 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով և շամպունով:

4.      Ձիթապտղի յուղն օգտագործում են նաև աչքերի շրջակայքի մաշկի մերսման համար: Մերսիր այդ հատվածը գոլ ձիթայուղով, թող 30-40 րոպե, ապա մնացորդը մաքրիր բամբակով:


5.      Գոլ ձիթայուղը հիանալի մաքրում է մաշկը և լավ միջոց է դեմակիյաժի համար: