Իրանում ավելի քան հարյուր հազար մարդ ապաքինվել է COVID-19-ից


23:49 , 21 մայիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Իրանում կորոնավիրուսով վարակված 129 հազար մարդուց ավելի քան 100 հազարն ապաքինվել է, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Ես պետք է ասեմ, որ, բարեբախտաբար, անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է 100 հազարը, և մինչ այժմ ապաքինված մարդկանց թիվը (փետրվարի 19-ից) հասել է 100 564-ի», - ասել է նա IRINN-ի եթերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ