«Ստուգված է»․ ՄԱԿ-ը կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ նոր նախագիծ է գործարկում


22:53 , 21 մայիս, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Նախաձեռնությունը կոչ է անում ամբողջ աշխարհի մարդկանց գրանցվել ու «տեղեկացված կամավոր» դառնալ։

ՄԱԿ-ը գործարկել է «Ստուգված է» COVID-19 կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ ուղղված ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։

«Ապատեղեկատվությունը տարածվում է առցանց, մեսենջերներով, մարդուց մարդուն։ Դրա հեղինակները այն տարածելու միջոցներ են մշակում, որին դիմադրելու համար գիտնականներն ու ՄԱԿ-ի պես կազմակերպությունները պետք է ստույգ ու արժանահավատ տեղեկություն հասցնեն մարդկանց»,- մեջբերում է մամուլի ծառայությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ