Սեբալյոսը իսպանական ռադիոկայանի եթերում ասել է, թե երբ է վերսկսվելու ԱՊԼ-ն


22:45 , 21 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Արսենալում» վարձակալական հիմունքներով հանդես եկող կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», իսպանական ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե երբ է վերսկսվելու Անգլիայի Պրեմիեր լիգան։

«Մենք մտադիր ենք վերսկսել լիգան ամսի 20-ին»,-Սեբալյոսի խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։

Ենթադրաբար խոսքը հունիսի 20-ի մասին է։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբները մայիսի 19-ից վերսկսել են մարզումները։