Ֆերեր․ Կարող է ծնվել նոր Դավիդ Ֆերեր, բայց նոր Ռաֆայել Նադալ՝ անհնար է


21:53 , 21 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Աշխրահի նախկին երրորդ ռակետ Դավիդ Ֆերերը խոսել է Մեծ եռյակի թենիսիստների՝ Ռոջեր Ֆեդերերի, Ռաֆայել Նադալի և Նովակ Ջոկովիչի մասին։

«Երեք եզակի ֆենոմեններ։ Դժվար է գտնել խաղացողի, ով նրանց հետ նույն մակարդակի կհասնի։ Օրինակ Ռաֆան անհեթեթ վիճակագրություն ունի։ Կարող է ծնվել նոր Դավիդ Ֆերեր, բայց նոր Ռաֆա Նադալ՝ անհնար է։

Ես չեմ կարծում, որ մենք կտեսնենք նոր խաղացողի, ում արդյունքները նման կլինեն Մեծ եռյակի արդյունքներին»,-Ֆերերի խոսքն է մեջբերում AS-ը։