Բրիտանացի լրագրողները հիվանդանոց են ուղարկել Քեյթի և Ուիլյամի կրկնօրինակներին


06:14 , 20 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանական Sun թերթի լրագրողներն ուրբաթ օրը կատակել են մյուս լրագրողների հետ՝ Սբ Մարիամի հիվանդանոցի մոտ ուղարկելով դքսուհի Քեթրինի և արքայազն Ուիլյամի կրկնօրինակներին: Հենց այնտեղ է Քեյթը ծննդաբերելու, հաղորդում է Sun պորտալը:

Դքսուհու հայտնվելուն սպասող լրագրողների մոտ դուրս են եկել հայտնի զույգի կրկնօրինակները: Լրագրողների խումբը նետվել է դեպի նրանց, բայց նրանք հանել են հագուստը և ցուցադրել են Sun-ի տարբերանշանով շապիկները: