Պարբերաբար անհաջող սրամտելու փոխարեն մի կերպ նվազեցրեք հանցավոր ինքնավստահության աստիճանը


18:00 , 21 մայիս, 2020

Այսօրվա տվյալներով մեր երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածների 335 դեպք, իսկ հարեւան Վրաստանում՝ 8 դեպք։

Վարչապետը կառավարության նիստին հավաստեց, որ իրավիճակը հիրավի մտահոգիչ է։

Ամենայն հավանականությամբ, առողջապահական համակարգում երկու-երեք շաբաթից սպասվում է աղետալի իրավիճակ։

Ըստ առողջապահության նախարարի՝ ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ կա, որոնցից 131-ն այս պահին զբաղված է։

Սակայն ապաշնորհ կառավարման արդյունքում ստեղծված իրավիճակը բնավ չի անհանգստացնում առողջապահության նախարարին, ով քիթը մաքրելու ժամանակ չունենալու փոխարեն սրամտում է Ֆեյսբուքում։

Անվիճելի է, որ ՀՀ քաղաքացիների և բժշկական համայնքի մեծամասնությունն այս օրհասական պահին կցանկանային Հայաստանի առողջապահական համակարգի թիվ մեկ պատասխանատու տեսնել իրապես փորձառու բժշկի, պրոֆեսիոնալ կազմակերպչի, վերջապես՝ պարկեշտ մարդու, ով կկարողանար համաշխարհային պանդեմիայի ընթացքում պատվով ղեկավարել ՀՀ առողջապահական համայնքը, ինչպես դա արվում է, օրինակ, հարեւան Վրաստանում։

Պարբերաբեր անհաջող սրամտելու փոխարեն մի կերպ նվազեցրեք հանցավոր ինքնավստահության աստիճանը, ուսումնասիրեք միջազգային փորձը եւ, մարդու հիմնարար իրավունքներ սահմանափակումներ նախատեսող կարգավորումներն ընդօրինակելուց զատ, փորձեք կիրառել ստեղծված վիճակից ելնելու լավագույն լուծումները՝ այդ գործընթացում ներգրավելով ՀՀ բազմաթիվ պրոֆեսիոնալ և վաստակավոր բժիշնկերի։

Հ.Գ. Հռետորական հարց. վստահեք, որ նշված 3 անձանցից յուրաքանչյուրն առնվազն ավելի վատ չի կառավարի համակարգը։