Կա՛մ Թորոսյան Արսենը միտումնավոր ազգին աղետի տանող սրիկա է, կա՛մ պրիմիտիվ անգրագետ


16:53 , 21 մայիս, 2020

Այսօր Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը վերահաստատեց, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ ռազմավարությունը հնարավորինս մասսայական թեստավորումներն են ու հնարավորինս շատ վարակակիրների հայտնաբերումն ու մեկուսացումը։ Ֆրանսիան մեծ քայլերով գնում է դեպի համընդհանուր թեստավորում։

Եվ ահա այս ֆոնին Հայաստանի առողջապահության նախարարությունը շրջաբերական է ուղարկել բժշկական կազմակերպություններին, որով արգելում է (ի դեպ, անօրինական) նրանց ինքնուրույնաբար կորոնավարակի կամ դրա հակամարմինների հայտնաբերման թեստավորումներ անել։

Սրան կա միայն մեկ բացատրություն. կա՛մ Թորոսյան Արսենը միտումնավոր ազգին աղետի տանող սրիկա է, կա՛մ պրիմիտիվ անգրագետ, որը չի ուզում, որ իրական թվերը ջրի երես դուրս գան։ Երկու դեպքում էլ նա օր առաջ պետք է հեռացվի նախարարության ղեկից: