ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


16:19 , 21 մայիս, 2020

Հանրապետության տարածքում՝ մայիսի 21-ի ցերեկը, 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին՝ հյուսիսային շրջաններում, 23-25-ը՝ շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 21-ի ցերեկը, 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է, 23-25-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում