Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 335, մահվան՝ 3 նոր դեպք


11:04 , 21 մայիս, 2020
Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5606 է, մահացածների թիվը՝ 70 : 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 162  է, ընդհանուր առողջացածներինը՝ 2581, փաստացի բուժվողներինը՝ 2928: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 45822 քաղաքացի:

Մայիսի 21-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի՝ այլ պատճառով մահվան ընդհանուր 27դեպք: