12 կենցաղային իր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի գցել զուգարանակոնքի մեջ. ահա թե որոնք են դրանք (Photo)


21:30 , 21 մայիս, 2020

Այս իրերը պետք է նետել աղբարկղը, եթե չեք ցանկանում հետո խնդիրների հանդիպել: 

Թղթե սրբիչներ

Այս սրբիչները զուգարանի թղթից հաստ են և շատ դժվարությամբ են լուծվում ջրում: Խցանման հավանականությունը շատ մեծ է:

Լեյկոպլաստ

Անգամ դրա մի փոքրիկ կտորը կարող է խցանումների պատճառ դառնալ: Այն երբեք չի լուծվում և կարող է բարդություններ առաջացնել:

Սանրի վրայի մազերը

Սա ամենատարածված երևույթն է: Բայց իզուր եք սա անում, քանի որ խճճված մազերը կարող են խցանում առաջացնել:

Կանանց հիգիենայի պարագաներ

Այդ իրերը ստեղծված են, որպեսզի ներծծեն հեղուկանման զանգվածները: Միշտ հիշե՛ք, որ սրանց տեղը աղբամանում է:

Մանկական տակդիրներ

Տակդիրը մնում է տակդիր՝ լինի այն փոքրիկների, թե մեծահասակների համար նախատեսված: Սա նույնպես աղբամանում իր տեղը ունի: 

Բամբակե սկավառակներ

Դրանք չափսով փոքր են, սակայն ջուրը ներծծել կարող են, այդ պատճառով լավ կլինի գցել աղբարկղը:

Ականջը մաքրելու փայտիկներ

Դրանք ջրում չեն լուծվում, այլ առաջացնում են խցանումներ:

Պահպանակներ

Հակաբեղմնավորիչները երբեք ու երբեք ջրում չեն լուծվում: Դրանք մնում են խողովակներում և լուրջ խնդիրներ առաջացնում: 

Սնունդ

Բացի նրանից, որ որոշ կերակուրներ հետք են թողնում զուգարանակոնքի վրա, դրանք նաև խցանումների պատճառ են դառնում: 

Փոքրիկ աղբ

Մի կտոր թուղթը, փոշին, փոքր քարերը, որոնք առաջացել են վերանորոգման ընթացքում, պետք է գցել աղբամանը: 

Ծխախոտ

Սա նույնպես խցանման պատճառ է դառնում:

Նեյլոնե գուլպաներ

Եթե հանկարծ ցանկություն առաջանա պատռված գուլպաները զուգարան գցելու, կանգ առեք: Դրանք նույնպես խցանում է առաջացնում: