Ժողովուրդ, որն ունի լեզու, մշակույթ ու յուրահատուկ ավանդույթներ, սակայն չունի հայրենիք. ինչո՞վ են աշխարհին հայտնի սիկհերը


21:00 , 21 մայիս, 2020

Մեր օրերում կան բազմաթիվ ազգեր, որոնք «պատմական պատճառներով» չունեն սեփական պետություն: Դրանք միլիոնավոր մարդիկ են, որոնք ունեն իրենց լեզուն, մշակույթն ու սովորույթները, սակայն չունեն գլխավորը՝ հայրենիք: Նման ազգեր են համարվում քրդերը, գնչուները, կատալոնացիները, սակայն այժմ կպատմենք առավել հետաքրքրական ժողովրդի՝ սիկհերի մասին:

Հենց այս հսկայական թյուրբանով մորուքավոր տղամարդու տեսքն ունի միջին վիճակագրական յուրաքանչյուր սիկհ: Աշխարհում այս ժողովրդի շուրջ 20 միլիոն ներկայացուցիչ կա: Սիկհերը ծագումով Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածից են և սահմանակցում են Պակիստանի հետ: Նրանց մեծ մասը ջաթ-հողագործների շարքին է դասվում: Գյուղատնտեսության մեջ սիկհերը մեծ բարձունքների են հասել՝ դառնալով Հնդկաստանի ֆինանսապես ամենաապահովված ժողովուրդներից մեկը: Չնայած նրան, որ սիկհերը մահմեդական և հինդուիստական տիրապետության տակ են գտնվում, նրանք ունեն յուրօրինակ ու անկախ մշակույթ: 

Սիկհերը դավանում են սիկհիզմ կոչվող կրոնը, որի հիմքում ընկած են այնպիսի որակներ, ինչպիսիք են հանդուրժողականությունն ու բարությունը: Աստված մեկն է, և չկան այլ աստվածություններ, հոգիներ, սատանաներ, դժոխք կամ դրախտ: Մահից հետո մարդը վերադառնում է բնություն: Աստված մարդակերպ արարած է, որը չգիտի, թե ինչ են բարկությունն ու վախը: Սիկհերն իրենց հավատն արտահայտում են մեդիտացիայի և աղոթքների միջոցով: Սիկհիզի համաձայն՝ բոլոր մարդիկ քույրեր ու եղբայրներ են՝ արժանի հարգանքի ու սիրո: Այն մարդիկ, որոնք երբևէ եղել են Հնդկաստանում, մշտապես կրկնում են. «Եթե օգնություն է հարկավոր, պետք է դիմել սիկհի»:

Սիկհիզմի կարևորագույն տարրերից է դիմացինի ազատությունը հարգելը: Սիկհերի այդ հատկանիշին, սակայն, ոչ միշտ են պատասխանում մյուս ժողովուրդների ներկայացուցիչները: XIX դարում առաջնորդ Ռանջիտ Սինքը սիկհերի տարածքը իրական կայսրության վերածեց, որը մեծացավ ներկայիս Պակիստանի, Աֆղանստանի և Հնդկաստանի տարածքների հաշվին: Գաղութային տարիներին կայսրությունը փլուզվեց: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը բաժանվեց երեք մասի՝ Հնդկաստան, Պակիստան և Բանգլադեշ:

Նախորդ հարյուրամյակի 70-ական թվականներին հինդուիստների դեմ հակասությունների ֆոնին սիկհերի շրջանում տարածում գտավ Հնդկաստանից անջատվելու և նոր պետություն՝ Խալիստան ստեղծելու գաղափարը: Հնդկական իշխանություններին, բնականաբար, այդ միտքը դուր չեկավ: Զինված հակամարտությունը շարունակվեց ամբողջ տասնամյակ և երկու կողմերից խլեց շուրջ 20 հազար մարդու կյանք: Այսօր Հնդկաստանի Փենջաբ տարածքում սիկհերը խաղաղ համագոյակցում են հնդիկների հետ: Նրանք ունեն մի շարք հատուկ իրավունքներ, որոնց թվում է նաև կրոնական ինքնավարությունը: Սիկհերի ներկայացուցիչներից ոմանք պետական ապարատի աշխատակիցներներ են, որոնք երբեմն բարձր պաշտոններ են զբաղեցնում: Հնդկական բանակի յուրաքանչյուր հինգերորդ հրամանատար սիկհ է: