Թոթափիր աշխատանքային շաբաթվա լարվածությունը… ձգումներ կատարիր


02:18 , 20 հուլիս, 2013

Թոթափիր աշխատանքային շաբաթվա լարվածությունը… ձգումներ կատարիր 

Cosmo.am-ը գրում է.

Քեզ հաստատ օգտակար կլինի վարժությունների այս շարքը, որը հնարավորություն է տալիս թոթափել աշխատանքային շաբաթվա լարվածությունը: Հեղինակ Սահարա Ալին մի քանի վարժություն է առաջարկում, որոնք դու կարող ես հեշտությամբ կատարել տանը երեկոյան ժամերին:

• Լոգանքից հետո վերցրու սրբիչդ, պահիր առջևում և ձգիր դեպի դուրս:

• Սրբիչը պահիր գլխիդ հետևում` ծալելով արմունկներդ այնպես, որ ձգվի մեջքիդ վերին հատվածը:

• Ձեռքերդ վեր պահելով թեքվիր աջ, վերադարձիր ելման դիրք, ապա թեքվիր ձախ, որպեսզի ձգես կողային և մեջքի մկանները