«Սա խրախուսական նվեր է Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու համար»․ Արա Վարդանյան


01:04 , 21 մայիս, 2020

Գերտերությունների ակնհայտ ներքին անհամաձայնությունները Հայաստանի ներկայիս իշխանության վերաբերյալ արդեն կրում են անթաքույց բնույթ։ Ամերիկյան կողմը որոշել է օգնության ձեռք մեկնել ՀՀ իշխանությանը՝ դրանով փորձելով փրկել նրանց ակնհայտ ֆիասկոյից։ Սա, իհարկե նաև խրախուսական նվեր է Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու համար։ Հին, մոռացված, բայց այսօր շատ արդիական Սառը պատերազմը նոր երանգներ է ստանում։

Հ.Գ. Ու հանկարծ չմտածեք, թե ամերիկյան կողմին վատաբանում եմ։ Իհարկե ոչ։ Ամեն երկիր ունի իր արտաքին քաղաքականությունը, և միմիայն մեզանից է կախված, թե ով և ինչպես մեզ հետ կհամագործակցի։