Խոշոր եղջերավոր կենդանիների անկման 2 դեպք՝ Մեծ Սեպասարում


01:57 , 20 հուլիս, 2013

Hetq.am-ը գրում է.

Հուլիսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում եղջերավոր կենդանիների անկում է նկատվում:

Կապ է հաստատվել Մեծ Սեպասարի գյուղապետ Սողոյանի հետ, ումից տեղեկատվություն է ստացվել, որ գյուղում անկել է 2 եղջերավոր անասուն, և ըստ գյուղի անասնաբույժի՝ կենդանիների անկման պատճառ է եղել ջրափոսից խմած ջուրը: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: