Armtimes.com-ը գրում է․
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հրաժարվել է մեկնաբանել Դոնալդ Թրամփի նամակը: Հիշեցնենք, այդ նամակով Թրամփը վերջնագիր էր ներկայացրել ԱՀԿ տնօրենին ու կառույցին:
«Մենք ստացել ենք նամակը եւ զբաղվում ենք բարձրաձայնված խնդիրներով»,-լրատվամիջոցներին հայտնել է Հեբրեյեսուսը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություն տալուց:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերջնագիր էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի կառույցի համաֆինանսավորումն ու կվերանայի ԱՄՆ-ի անդամակցության հարցը, եթե ԱՀԿ-ն 30 օրում չիրականացնի բարեփոխումները, որոնք պահանջում են Միացյալ Նահանգները: