Եվա Լոնգորիան հրաժարվել է Ջորջ Քլունիի հետ սիրավեպից


03:13 , 20 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ո՞վ կարող է մերժել Ջորջ Քլունիին: Ինչպես պարզ է դարձել՝ Եվա Լոնգորիան: Ներքին աղբյուրները հաղորդում են, որ սրտակեր Քլունին դեռ այս տարվա մարտին շարունակում էր հանդիպել գեղեցկուհի Սթեյսի Քիբլերի հետ: 

Ջորջը և Եվան հին ընկերներ են, մարտին նրանք երկուսով Բեռլինում են հայտնվել, որտեղ 52-ամյա դերասանը սկսել է բառացիորեն հետապնդել Եվային: 

Երբ դերասանուհին մերժել է, Ջորջը շարունակել է զանգահարել նրան, հաղորդագրություններ ուղարկել: Եվան հասկացրել է, որ ռոմանտիկ հարաբերությունների մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի դեռ Քլունին չի դադարեցրել իր հին հարաբերությունները: 

Սակայն մինչ Քլունին պարզում էր Քիմբլերի հետ հարաբերությունները, Եվան հասցրել է նոր երկրպագու ձեռք բերել, և ըստ աղբյուրների՝ երջանիկ է նրա հետ: