Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն ուղղակի պատերազմի սպառնալիք է


18:00 , 20 մայիս, 2020

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ վաղը Շուշիում կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության վերաբերյալ, ուղղակի պատերազմի սպառնալիք է. "Война еще не закончена", "Пусть никто не сомневается в том, что оккупированные территории будут освобождены":

Սրան պետք է հնչի Երևանից և Ստեփանակերտից շատ կոշտ արձագանք:

Պետք է հասնենք նրան, որ շատ կոշտ արձագանք տան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու համանախագահ երկրները:

Պետք է հրավիրել մոնիթորինգի առաքելությունը դադարեցրած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ուշադրությունը:

Պետք է աշխատանք տանել՝ հասնելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի արձագանքին, ով պանդեմիայի պայմաններում համաշխարհային հրադադարի կոչ էր անում, որին, ի դեպ, Ադրբեջանը չարձագանքեց:

Սա պետք է իր հետևանքներն ունենա Ադրբեջանի համար բանակցային գործընթացում:

Եվ վերջապես պետք է առնվազն դադարենք այս ամենից հետո Ալիևին կառուցողական անվանելուց:

Պետք է բարձրանա մեր հանրության զգոնության ու համախմբվածության մակարդակը: