Ինչպե՞ս ընտրել ճիշտ պաղպաղակ. Իմացեք՝ ինչ եք ուտում


01:23 , 20 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Պաղպաղակի յուրաքանչյուր սիրահար ամռան ընթացքում ուտում է 3-4 կգ պաղպաղակ: Սակայն ոչ բոլորը գիտեն՝ ինչ ենք մենք ուտում պաղպաղակի անվան տակ: Ըստ փորձագետների՝ խոշոր արտադրություններում պաղպաղակը պատրաստում են չոր փոշուց և ջրից, այսպես կոչված, փափուկ պաղպաղակի տեխնոլոգիայով:

Փոշու բաղադրության մեջ մտնում են չոր կաթ, կաթնային սպիտակուցներ, քաղցրացուցիչներ և սննդային հավելում Е466 (կարբոքսիմեթիլցելյուլոզա), որի բարձր չափաբաժիններն առաջացնում են մարսողական խամնգարումներ: Այսպիսի պաղպաղակի արտադրությունն ու իրացումն արտադրողին բերում է 350-370 % շահույթ:

Ուշադիր եղեք պիտակներին:

Պլոմբիրում ճարպի պարունակությունը պետք է լինի 12-25 %: Որակյալ սերուցքային պաղպաղակը տարբերվում է համով և գույնով. պաղպաղակում չպետք է լինեն սառույցի կտորներ, այն չպետք է արագ հալչի, պետք է լինի կաթնագույն և ոչ սպիտակ: Ճիշտ պլոմբիրի ևս մեկ տարբերակիչ առանձնահատկություն է խրթխրթան բաժակը: Եթե բաժակը չի խրթխրթում, ուրեմն խախտվել է արտադրման տեխնոլոգիան, կամ պահպանման պայմանները:

Սերուցքային պաղապաղակի անբարեխիղճ արտադրողները հաճախ կաթնային յուղը փոխարինում են բուսականով: