«Սա այն հարցը չէր, որ այսպիսի կինո սարքեին». Սարգիս Գրիգորյանը` բերման ենթարկվելու և ԱԺ քննարկման գնալու մասին


17:27 , 20 մայիս, 2020

Tert.amLife-ը գրում է

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը մասնակցել են կառավարության դիմաց անցկացվող ակցիային` խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ոլորտի մարդկանց, ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել որոշ սահմանափակումներով։

Կառավարության մոտից Սարգսին և ցույցի մյուս մասնակիցներին բերման են ենթարկել։

Tert.am Life-ն այս մասին զրուցել է դերասանի հետ։

«Ինձ բերման ենթարկելու պատճառն այն էր, որ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում հավաքներ կազմակերպել,- ասաց նա ու հավելեց, որ այս հարցով բողոք չունի,- Օրինապահներից բողոք չունեմ, ուղղակի խորհուրդ կտամ բոլորին նույն կերպ թևերը ոլորելով չտանել բաժին։ Իրենք գիտեն` ով է հանցագործ, պրովոկատոր, ով` ոչ։ Կարելի է ասել, որ հրավիրում են բաժին, ոչ թե այնպես մտնել թևերս, կարծես, վերջին հանցագործն էի։ Եթե ինձ հրավիրեին բաժին, ես ինքնակամ կգնայի»։

Սոցիալական հեռավորություն չպահպանսլու համար իրեն 50.000 դրամի չափով տուգանելու մասին քննարկումներից Սարգիսը տեղյակ չէ։ Չգիտի` իրականում իրեն տուգանե՞լ են, թե՞ ոչ։ Նրա խոսքով` իրեն դա ամենաքիչն է հետաքրքիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ