Թուրքիայում գործ են հարուցել Իրանի քաղաքացու նկատմամբ՝ պատշգամբից Անգլիայի դրոշով սրբիչ կախելու համար


14:47 , 20 մայիս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Ներկայիս Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Քոջասինան շրջանում իրանցին 6 հարկանի շենքի 5-րդ հարկի պատշգամբից սրբիչ է կախել, որի վրա պատկերված է եղել Մեծ Բրիտանիայի դրոշը։ Դեպքը համընկել է Թուրքիայում մայիսի 19-ին նշվող երիտասարդության ու սպորտի տոնի և Աթաթյուրքի հիշատակման օրվա հետ (1919թ․ այդ օրը Մուսթաֆա Քեմալը ժամանել է Սամսուն, ինչը համարվում է քեմալական շարժման մեկնարկ)։

Նշենք, որ այդ օրը ամեն տարի Թուրքիայի ողջ տարածքում թուրքական դրոշներ են փողփողում, իսկ սրբիչի վրա բրիտանական դրոշը աչք է ծակել և հիստերիա է առաջացրել Կեսարիայի ազգայնամոլական շրջանակների մոտ։ Դեպքին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։