Սիրո՞ւմ եք փոքրիկ երեխաների լուսանկարներ նայել: Անգամ եթե հարցին «այո» պատասխանեք, ապա վիկտորիանական ժամանակաշրջանի երեխաների լուսանկարները նայելիս նույն զգացմունքը չեք ունենա: Ահա թե ինչ խորամանկությունների են գնացել ծնողներն իրենց երեխաներին լուսանկարելիս:
Մեզ համար ամեն ինչ շատ հեշտ է. բավական է երեխայի ձեռքը տալ իր սիրելի խաղալիքը և սեղմել հեռախոսի էկրանին: Տասնյակ լուսանկարներն անմիջապես պատրաստ են լինում: 19-րդ դարի վերջում այս երևույթը մի քանի անգամ ավելի բարդ ընթացակարգ ուներ. երեխայի ընդամենը մի լուսանկար ստանալու համար մեծ ջանքեր էին պահանջվում:
Նրանք, ովքեր ցանկանում էին լուսանկարվել վինտաժային տեսախցիկով, պետք է 30 վայրկյան անընդմեջ անշարժ կանգնեին: Իսկ դա, բնականաբար, փոքր երեխայի դեպքում գրեթե ահնար էր: Երեխային անշարժացնելու և լուսանկարելու համար մայրերը ստիպված էին լինում թաքնվել ծածկոցների տակ: Եթե մայրը չէր կարողանում ներկա գտնվել ֆոտոսեսիային, ապա նրա փոխարեն դա անում էր հատուկ կինը, որը երեխային անշարժ պահում էր սեղանի կամ ծածկոցի տակից:
Արդյունքում ստացվում էին արտասովոր լուսանկարներ, որտեղ «մեծ ծածկոցները գրկում էին երեխաներին»: Դրանք սարսափելի տեսք ունեին, սակայն ուրիշ տարբերակ չկար, քանի որ այդ տարիներին նման կերպ արված լուսանկարը միակ հիշողությունն էր: