Իշխանությունը արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական հակառակորդներին և ոչ թե կորոնավիրուսը սանձահարելու համար


12:45 , 20 մայիս, 2020

Այսօր Artur Danielyanին հարցաքննության էին կանչել հերթական անիմաստ գործով։

Նրա համակիրները, ընկերները, բոլորը դիմակներով, սոցիալական դիստանցիայի պահպանմամբ հավաքվել էին ոստիկանության մոտ։ Ոստիկանները բոլորին շատ օպերատիվ «հավաքեցին»։

Փաստենք մի բան, որը դեռ ապրիլի կեսերից արդեն ակնհայտ էր. իշխանությունը արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական հակառակորդներին և ոչ թե կորոնավիրուսը սանձահարելու համար։

Օր օրի ահագնացող համաճարակի պայմաններում իշխանական ամբողջ ռեսուրսն ուղղված է ատելություն և հայհոյանքներ գեներացնելուն, հասարակությունը պառակտելուն, պատասխանատվությունից խուսափելուն։ Հա, ու մեկ էլ ծխախոտ «արտահանելուն»։

Կրկնում եմ՝ այս ամենն արվում է այն պահին, երբ պետք է ջանք չխնայեին ժողովրդին համախմբելու, մոբիլիզացնելու համար, այն պահին, երբ օրական հարյուրավոր մարդիկ են վարակվում, այն պահին, երբ գրեթե ամեն օր մարդ է մահանում նոր կորոնավիրուսից, իսկ վարակվածների համար արդեն չեն հերիքում կարանտինային և հիվանդանոցային տեղերը։