COVID-19-ի դեմ ճապոնական դեղամիջոցի արդյունավետությունը դեռ չի հաստատվել


12:06 , 20 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսը բուժելու համար կլինիկական փորձարկումներ անցած «Avigan» դեղամիջոցի արդյունավետությունը դեռևս չի հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով ճապոնական  «Կիոդո» լրատվամիջոցին։

Դեղամիջոցը դեռևս վեց տարի առաջ մշակվել է «Fujifilm Toyama Chemical Co» ընկերության կողմից։ Երբ չինացի բժիշկները հայտարարել են կորոնավիրուսի բուժման գործում այդ դեղամիջոցի արդյունավետության մասին, Ճապոնիան սկսել է կլինիկական փորձարկումներ իրականացնել՝ նպատակ ունենալով մինչև մայիսի վերջ հաստատել այդ դեղամիջոցի օգտագործման արդյունավետությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։