Մարդկությունը մտավ «արեգակնային նվազագույնի» ժամանակաշրջան. ի՞նչ է դա նշանակում


20:30 , 20 մայիս, 2020

Ըստ գիտնականների՝ Արեգակը մտել է «արեգակնային նվազագույնի» ժամանակաշրջան, որի ժամանակ Արեգակը ցածր ակտիվություն է ունենում, և դրա վրա ավելի քիչ հետքեր են հայտնվում: Երկրագնդում դա առաջացնում է ջերմաստիճանի անկում, հետևաբար՝ նաև երկրաշարժեր և բերքի կորուստ:

Հենց այսօր Արեգակը նման իրավիճակում է գտնվում. դրա ակտիվությունը կտրուկ նվազել է: Գիտնականները վստահեցնում են, որ այսօր մենք երբևէ ամենացածր արեգակնային ակտիվությանն ենք ականատես լինում, քանի որ դրա մակերևույթից հետքերը գրեթե անհետացել են: Ըստ աստղագետ Դոկտոր Թոնի Ֆիլիպսի՝ արեգակնային նվազագույնը ներկայիս պահին հասունացած փուլում է գտնվում:

ՆԱՍԱ-ի գիտնականները վախենում են, որ այս իրավիճակի կարող է Դալթոնի նվազագույնի կրկնությունը լինել: Դալթոնի նվազագույնը տեղի է ունեցել 1790-1830 թթ. և հանգեցրել է ուժգին սառեցումների, բերքի կորստի, սովի ու հրաբուխների ժայթքման: 20 տարվա ընթացքում ջերմաստիճանն իջել է 2 աստիճան Ցելսիուսով, ինչն էլ բերել է սննդի համաշխարհային արտադրման քայքայման:

1815 թ. ապրիլի 10-ին 2000 տարվա ընթացքում հրաբխային երկրորդ ամենաուժգին ժայթքումը տեղի ունեցավ. Ինդոնեզիայի Տամբորա լեռան վրա արթնացավ հրաբուխը, ինչի հետևանքով մահացավ շուրջ 71,000 մարդ: Այս երևույթը առաջացրեց, այսպես կոչված, տարի՝ առանց ամռան. 1816 թ. հուլիսին ձյուն տեղաց:

Այս տարի Արեգակն առանց իրեն բնորոշ հետքերի է եղել ժամանակի 76%-ի ընթացքում: Ցուցանիշներն ավելի բարձր են եղել միայն նախորդ տարի, երբ այդ հետքերը բացակայել են ժամանաի 77%-ի ընթացքում: