Նիկոլը սկսել է մուննաթ գալ սեփական ժողովրդի վրա


18:36 , 19 մայիս, 2020

Ասում է՝ ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ մի հավատացեք իրեն վերաբերող մեղադրանքներին, այնինչ մեղադրանքները շատ հստակ են, և եթե դրանք սուտ են, առաջինը ինքը պետք է հերքեր, այլ ոչ թե մուննաթ գար հասարակության այն հատվածի վրա, ովքեր ուզում են իմանալ ճշմարտությունը: Կիսանեղացած և կիսահումորային լայվը, վստահ եմ, ավելի խորացրեց մարդկանց կասկածները:

Ստացվում է, որ մարդիկ պարտավոր են կուրորեն հավատալ իրենց հետ նույն «յուղի մեջ տապակվող» վարչապետին: