Արա, մենք հո սաղ կյանքներս չե՞նք հերքելու, հավատում եք՝ հավատացեք


18:14 , 19 մայիս, 2020

Ջղայնացավ, ասաց՝ մերոնք էլ ինչ-որ նամակներ են գրում, ասում են՝ հերքի։ Արա, մենք հո սաղ կյանքներս չենք հերքելու, հավատում եք՝ հավատացեք։

Իհարկե, ճիշտ ա ասում։ Բաներ կա, որ կույր հավատի վրա են հիմնված ու երկնքից մանանա ակնկալող պողոսներն ու պետրոսները հենց այդ հույսով էլ ապրում են։

Բայց այստեղ կարևորը հավատալը կամ հերքելը չէ։ Կարևորը շարքերում եղած կասկածներն են։ Իսկ թե ինչ է լինում, երբ կասկածը սկսում է հոգի կրծել, անդրադարձել է Շեքսպիրը, անդրադարձել են նաև Շեքսպիրից առաջ ու հետո։