ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը նախատեսում է համագործակցության ընդլայնում կրթության ոլորտում


17:03 , 19 մայիս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը ենթադրում է միության անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռազմավարությունը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, այն ենթադրում է խոշոր համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության, կադրերի վերապատրաստման, ակադեմիական ճկունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչես նաև նախատեսում է բազմակողմանի կրթական ծրագրերի իրականացում»,-ասել է ՌԴ նախագահը:

Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծի ընդունման հարցը ներառված էր Եվրասիական Բարձրագույն խորհրդի՝ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի օրակարգում: