Գնալով համոզվում եմ, որ «աննախադեպ» քաղաքապետ ունենք Էրեբունի ամրոցի հիմնարկեքից այս կողմ


21:47 , 19 հուլիս, 2013

Գնալով համոզվում եմ, որ «աննախադեպ» քաղաքապետ ունենք Էրեբունի ամրոցի հիմնարկեքից այս կողմ: Այս վերջին ամիսներին պարոն քաղքապետը կրուպնիով ստեր խոսեց. մեկ Սերժ Սարգսյանին պադստավա արեց, թե քաղաքապետարանում 250.000 դրամանոց աշխատատեղեր կան ու էս «նախալ, արտագաղթող, խիյարը ծուռ աճացնող» հայերը հրաժարվում են այդքան աշխատավարձով աշխատել: Կարճ ժամանակ անց էլ «պաշտոնապեսը» պաշտոնապես հայտարարեց, թե թանկացում չի լինելու: Հետո փակվեց իր սենյակում, որպես գծատեր իրեն նամակ գրեց, թե խնդրում եմ ուղեվարձը թանկացրա, հետո էլ ինքզինքը բավարարեց յուր խնդրանքը ու թանկացրեց` մուննաթ գալով ժողովրդի վրա, թե առանց այդ էլ մինչեւ այժմ ուղեվարձը դե ֆակտո «գծատիրոջ»` իմա յուր վրա նստել է 150 դրամ, բայց քանի որ ինքը շատ ու միշտ է «սիրել» երեւանցուն, բարեգործաբար «պաշտոնապես» աշխատել է 100 դրամով: Թե սա ինչ կարգի սուտ է. 40 վայրկյան անց բացահայտվեց /հա, հիմա պորցեսներն արագացել են ու 40 օրը դարձել է 40 վայրկյան/

Հիշում եմ` լուսահոգի Կարպ Խաչվանքյանը խաղում էր «Պահանջվում է ստախոս» ներկայացման մեջ: Հիմա նա արժանի հետեւորդ ունի: Անպատկերացնելի է, որ պետական այրը բառացիորեն զբաղվի այս կարգին ստախոսությամբ: Լավ, իր իսկ խոսքին հակասող իր արարքն ու որոշումը ո՞նց է բացատրելու...

Կից նյութն՝ այստեղ