Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից


13:58 , 19 մայիս, 2020

Մայիսի 19-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։