Համաճարակը Հայաստանում ունենալու է երկու թվացյալ պիկ և մեկ իսկական․ սա՝ լավագույն դեպքում․ վատագույն դեպքում թվացյալ պիկերը ավելանալու են


11:52 , 19 մայիս, 2020

Համաճարակը Հայաստանում ունենալու է երկու թվացյալ պիկ և մեկ իսկական։ Սա՝ լավագույն դեպքում։
Վատագույն ղեպքում թվացյալ պիկերը ավելանալու են։
Մեկ թվացյալ պիկ արդեն անցել ենք՝ օրը 120-150 վարակակիրով։

ԱՆ-ին ասեք, որ պետք չի «ամեն ինչ կամ ոչինչ» սխեմայով անախտանիշներին կա՛մ փակել հիվանդանոցներում, կա՛մ ուղարկել տուն ինքնամեկուսացման։
Կարելի է կրճատել հոսպիտալային օրերը 14-ից, ասենք, 7 կամ 3:
Ու դա պետք է արվի մինչև մահճակալային ռեզերվի լցվելը։

Թեև, ըստ իս, կարելի է ստեղծել մահճակալային անսպառ ռեզերվ, բայց 3-րդ ու իսկական պիկին հասնելու համար ստիպված ենք լինելու ասիմպտոմներին իրենց տներում ինքնամեկուսացման ուղարկել։

Հ.Գ. Գիտեմ՝ կարդում եք, դրա համար չեմ զանգում ու անձամբ ասում։