Մայիսի 20-ին ժամանակավոր կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մի հատվածի և Արգել գյուղի գազամատակարարումը


15:08 , 19 մայիս, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերգետնյա գազատարի վրա աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի, Արգել գյուղի, Երիտասարդական արշավախմբի բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները: