Մայիսի 20-ին 9 ժամով կդադարեցվի Գավառի որոշ հատվածների, Հացառատ թաղամասի, Գանձակ և Ծաղկաշեն համայնքների գազամատակարարումը


12:47 , 19 մայիս, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության, Զորավար Անդրանիկի, Կաբելագործների, Բոշնաղյան փողոցների բազմաբնակարան շենքերի և առանձնատների գազասպառողների, նշված հասցեներում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Գավառի հացի գործարանի, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ և Ծաղկաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: