Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք


11:03 , 19 մայիս, 2020
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահացածների թիվը՝ 64: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 145 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2164, փաստացի բուժվողներինը՝ 2788: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 43041 քաղաքացի: 

Մայիսի 19-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի՝ այլ պատճառով մահվան  ընդհանոււր 25 դեպք: