Կինը փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները


21:10 , 19 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.Հուլիսի 19-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նազելի Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Նազելի Աթոյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: 
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: