07:15 , 19 մայիս, 2020Instagram-ը թողարկում է մեկնաբանությունների կառավարման նոր առանձնահատկություններ՝ սոցիալական ցանցում բուլինգի դեմ պայքարելու համար:
Օգտատերերը հնարավորություն կունենան ջնջելու իրենց նկարներին արված միանգամից մինչև 25 մեկնաբանություն, ինչպես նաև արգելափակելու մի քանի օգտահաշիվներ, որոնք բացասական մեկնաբանություններ են թողնում:
Սոցիալական ցանցում կհայտնվի լուսանկարի տակ մեկնաբանություններ ամրագրելու գործառույթ: Instagram-ը բացատրում է, որ սա օգտատերերին հնարավորություն կտա իրենց օգտահաշիվներում սահմանել հաղորդակցության տոնայնություն՝ ամրագրելով ընտրված քանակի մեկնաբանություններ: