«Մեր երկիրը ունի խնդիր, և այդ խնդրի անունն է Նիկոլ Փաշինյան». Տիգրան Վարդանյան


02:46 , 19 մայիս, 2020

Շուտով Հայաստանում, ըստ իս, տեղի է ունենալու իշխանափոխություն: Մեր երկիրը ունի խնդիր, և այդ խնդրի անունն է Նիկոլ Փաշինյան: Առաջարկում եմ սկսել հետևյալ գորընթացը․ Ձեր ընկերներին, բարեկամներին և ծանոթներին հորդորեք, որպեսզի գնան, մտնեն եկեղեցի և ապաշխարեն: Նրանք պետք է հասկանան, ընդունեն և ներողություն խնդրեն իրենց գործած մեղքերի՝ վիրավորանքների, զրպարտության, չարախոսությունների և այլնի համար: Եվ այս ամենը որքան շուտ հասկանան, այնքան լավ իրենց համար: Հիշեք, որ ամեն ինչ ունի իր սկիզբը և վերջը: Ստի վերջը մոտ է: Շա՜տ մոտ:

Բոլոր նրանք, ովքեր մաս են կազմել փաշինյանական խայտառակությանը, պատասխան են տալու օրենքի առաջ՝ սկսած մարդկանց առողջության և կյանքերի հետ խաղալուց, վերջացրած Հանրապետության միջազգային համբավի արժեզրկմամբ:

Բարի գիշեր: Լավ եղեք: