Հռիփսիմե Հակոբյանն առաջին անգամ ցույց է տվել Արամեի ու Աննա Թովմասանի որդուն՝ Մարատին, ում ծնողները խնամքով թաքցնում են


19:45 , 18 մայիս, 2020

Դեկտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել Արամեի ու Աննա Թովմասանի որդին՝ Մարատը։ Զույգը, ինչպես մինչև հիմա իրենց 4 տարեկան դստերն է թաքցնում հետևորդներից, այնպես էլ որդու հետ լուսանկարներ ու տեսանյութեր չունի համացանցում։ 

Սակայն այդ բացը լրացրեց երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։ Այսօր Աննան հանդիպել է Հռիփսիմե Հակոբյանին։ Աննան, իհարկե, 4 ամսական որդուն չէր կարող տանը թողնել և երեխային տարել է իր հետ։ Իսկ Հռիփսիմեն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա խաղում Մարատի հետ։